2021 Հուն 22, Ուրբաթ
Վիտամին D-ն կենսական անհրաժեշտության էլեմենտ է, որը կարող է մորից փոխանցվել երեխային ներարգանդային կյանքի ընթացքում: Ինչպես հետազոտություններն են ցույց տալիս, այն օգնում է պտղի գլխուղեղի զարգացմանը: Ինչպես նշում է Eurek Alert-ը, հղիության ժամանակ կնոջ մոտ վիտամինի մակարդակը միանշանակ կապված են երեխայի IQ ցուցանիշների հետ:
Եվ որքան բարձր է վիտամինի կոնցենտրացիան, այնքան բարձր է երեխայի IQ-ն 4-6 տարեկանում. Հայտնում են հետազոտողները: Ընդ որում, բացահայտվել է հետևյալ օրինաչափությունը՝ մուգ մաշկ ունեցող կանանց մոտ աճել է վիտամին D-ի դեֆիցիտի վտանգը: Բանն այն է, որ մելանինի մեծ քանակը մուգ մաշկում բերում է ուլտրամանուշակագույն ճառագայթների բավականին արդյունավետ բլոկադայի:
Իսկ, ինչպես հայտնի է, վիտամին D-ն մաշկում արտադրվում է ի պատասխան ուլտրամանուշակագույն ճառագայթման: Եվ, բնականաբար, մուգ մաշկի դեպքում վիտամին D-ն քիչ է արտադրվում: Փորձագետները ընդգժում են, որ այդ վիտամինի անբավարարությունը սննդով լրացնելը բարդ է: Այնուամենայնիվ, պետք է սննդի մեջ ավելացնել վիտամին D-ով հարուստ մթերքներ, որոնցից են՝ յուղոտ ձուկը, ձուն, վիտամինով հարստացված կաթը և վարսակի փաթիլները:
Սկզբնաղբյուր՝ meddaily.ru
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»